Խաղաղ բնակիչներին թիրախավորելու, մանկապարտեզը, դպրոցը գնդակոծելու փաստերն արձանագրել են Պաշտպանի գրասենյակի աշխատակիցները:
Փաստահավաք առաքելությամբ Տավուշի սահմանամերձ համայնքներ է այցելել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Խաղաղ բնակիչներին թիրախավորելու, մանկապարտեզը, դպրոցը գնդակոծելու փաստերն արձանագրել են Պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Մտադիր են զեկույց պատրաստել և ներկայացնել միջազգային կառույցներին: