Միացյալ Թագավորության ազգային տոնի Էլիզաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ թագուհուն շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության Նախագահը:
Միացյալ Թագավորության ազգային տոնի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ թագուհուն շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության Նախագահը: «Վստահ եմ, որ Ձեր առաջնորդության տասնամյակների հարուստ փորձը բրիտանացի ժողովրդին հավելյալ վստահություն և ուժ է հաղորդում` Միացյալ Թագավորության հետագա բարօրությանը նպաստելու և արդի մարտահրավերներին դիմակայելու գործում»,-ասված է ուղերձում: Նախագահը գրել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը, նշել, որ միջպետական հարաբերությունների 25 ամյակը լավ առիթ է վերահաստատելու հանձնառությունը՝ խորացնել և ընդլայնել միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջև բարեկամությունը: