Բաղրամյան պողոտայով՝ Դեմիրճյանի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց:
Հունիսի 22-ից Երևանի կենտրոնում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի: Բաղրամյան պողոտայով՝ Դեմիրճյանի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց: Վաղվանից կարգելվի նաև մեքենաների կանգառը Իսահակյան փողոցի` Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա երթևեկության ուղղության Թամանյան-Բաղրամյան հատվածի ձախ կողմում: