Դրանք ոչ միայն մրցակցության անհավասար պայմաններ են ստեղծում, այլև անպաշտպան են վիրուսներից:
Համաշխարհային «Մայքրոսոֆթը» ահազանգում է. Հայաստանի խանութներում վաճառվում են չլիցենզավորված համակարգիչներ: Դրանք ոչ միայն մրցակցության անհավասար պայմաններ են ստեղծում, այլև անպաշտպան են վիրուսներից: Մրցակցային դաշտի վերջին աղմկոտ դեպքն էլ հանգուցալուծվում է: Հակամոնոպոլ մարմինը մերժել է Վալենտա ընկերության բողոքը, որ, բավական չէ, 17 տարի ամերիկյան «Բուրգեր Քինգ» ընկերության անվան տակ «ֆասթ ֆուդ» է վաճառել, դեռ բողոքել է իրական ընկերությունից Հայաստանում մասնաճյուղ բացելու ու անբարեխիղճ մրցակցության համար: