9000 բժիշկ և 17500 բուժաշխատող Հայաստանում նշում է մասնագիտական տոնը:
9000 բժիշկ և 17500 բուժաշխատող Հայաստանում նշում է մասնագիտական տոնը: Բժշկի կոչումը մարդասիրության հոմանիշ է: Անգամ ամենադժվար պայմաններում՝ անապատում, պատերազմում, հազար ու մի վտանգ անտեսելով՝ նրանք հասնում են բոլորին, փրկում կյանքեր: Ու հաճախ է նրանց գործը վերածվում սխրանքի, ինչպես այս ձմռանն էր, Ծաղկահովիտում, առանց շտապ օգնության, ծննդկանին տեղափոխեցին ու նոր կյանքի ծնունդ արձանագրեցին: