Դավիթ Անհաղթ փողոցում՝ ֆրանսիական համալսարանի մոտ գտնվող չգործող կաթսայատան ծխատարն էր թեքվել՝ ընկնելու վտանգով:
Երևանում ուժեղ քամու հետևանքով երեկ շենքերի տանիքներ են վնասվել, ծառեր ու էլեկտրասյուներ շրջվել: Մի քանի տեղ ծառերը շրջվել են փողոցում կայանած ավտոմեքենաների վրա: Դավիթ Անհաղթ փողոցում՝ ֆրանսիական համալսարանի մոտ գտնվող չգործող կաթսայատան ծխատարն էր թեքվել՝ ընկնելու վտանգով: Դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ գիշերը 2:30-ին ապամոնտաժել են մոտ 30 մ բարձրությամբ և 1 մ տրամագծով ծխատարը: