«Գրին ֆարմեր»-ը նոր կառուցվող ջերմոցում կարտադրի 5-ից 6 հազար տոննա լոլիկ:
«Գրին ֆարմեր»-ը նոր կառուցվող ջերմոցում կարտադրի 5-ից 6 հազար տոննա լոլիկ: Գյուղմթերքի մեծ մասը ծրագրում են իրացնել տեղական շուկայում: Ընկերությունում գյուղնախարարին ասել են, որ հաջորդ երկու տարում կավելացնեն արտադրությունը 20 հեկտարով: Կոտայքի մեկ այլ վերամշակող ընկերություն՝ «Վիլֆուդը», բանջարեղենային պահածոների 35 տոկոսը իրացնում է տեղական շուկայում, մնացածն արտահանում Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա: Օգոստոսին կբացեն նոր արտադրամաս: Նոր Գեղի համայնքում էլ զարգացնում են ելակի արտադրությունը: