"Blade"-ի խմբագիրը համոզված է, որ նախագահ Թրամփի վարչակազմը պետք է Թուրքիայից պահանջի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրողներին հանձնել ամերիկյան դատարանին:
Թուրքիայի նախագահի թիկնապահների վայրագությունների դատապարտումը շարունակում է մտահոգել ամերիկյան առաջատար պարբերականներին:
"Blade"-ի խմբագիրը համոզված է, որ նախագահ Թրամփի վարչակազմը պետք է Թուրքիայից պահանջի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրողներին հանձնել ամերիկյան դատարանին: Պարբերականը հուշում է, որ եթե համոզելու սովորական մեթոդները չգործեն, ապա Թրամփը պետք է Էրդողանին հստակ հասկացնի, որ մերժումը ցավագին կլինի 7 Թուրքիայում կփակի իր դեսպանատունը: «Սա աշխարհին ցույց տալու միջոց է, որ Ամերիկայում խոսքի ազատությունն արժևորվում է»,-ընդգծել է պարբերականը: