Ապրանքը Բավրայի անցակետում մաքսավորները հայտնաբերել են Վրաստանից մեր երկիր մուտք գործող ավտոմեքենաների մեջ:
ՊԵԿ-ը կանխել է ադրբեջանական սննդամթերքի ներմուծումը Հայաստան: Խոսքը կես տոննայից ավելի քաշով սննդային աղի ու թեյի մասին է: Ապրանքը Բավրայի անցակետում մաքսավորները հայտնաբերել են Վրաստանից մեր երկիր մուտք գործող ավտոմեքենաների մեջ: Ուղևորներն արդարացել են, թե տեղյակ չեն եղել ապրանքի ծագմանը, որ այն ադրբեջանական է: Իմանալուց հետո հրաժարվել են բեռը Հայաստան տեղափոխելուց: