Վարչապետի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը տեղում արտագնա նիստ է անցկացրել՝ կոնկրետացնելու, թե պետությունն ինչ քայլերով կամ խորհրդատվությամբ կարող է օգնել բիզնեսին՝ մշակելու, երկրից արտահանելու ոչ թե խտանյութ, այլ անհամեմատ թանկ մաքուր մետաղներ:
Արդյունահանվող հանքաքարի ծավալը տարեվերջին կհասցնեն 8 մլն տոննայի՝ Թեղուտում խոստացել են ձեռնարկություն այցելած կառավարության տնտեսական խմբին: Հանքն ու Ալավերդու պղնձաձուլարանը շահագործող «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ Սուրեն Կարայանի թիմը շրջել-ծանոթացել է լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի ժամանակակից ու գերհզոր, բայց ձուլարանի հին սարքավորումներին: Հարավային Կովկասում միակ՝ տարեկան մինչև 60 հազար տոննա խտանյութ և մոտ 13 հազար տոննա սև պղինձ զտող ACP-ի փոխարեն է, որ Հայաստանը նախատեսում է ունենալ նոր պղնձաձուլարան: Վարչապետի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը տեղում արտագնա նիստ է անցկացրել՝ կոնկրետացնելու, թե պետությունն ինչ քայլերով կամ խորհրդատվությամբ կարող է օգնել բիզնեսին՝ մշակելու, երկրից արտահանելու ոչ թե խտանյութ, այլ անհամեմատ թանկ մաքուր մետաղներ: