Անցած ինը ամիսներին գործադիրի ախտորոշած խնդիրներն ու լուծումները կան ծրագրում:
Կառավարությունն այսօր առավոտյան արտահերթ նիստ է անցկացրել և հավանություն տվել նոր ծրագրին: Պետական կառավարման և իրավական համակարգից մինչև արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, սոցիալ-տնտեսական ոլորտ: Անցած ինը ամիսներին գործադիրի ախտորոշած խնդիրներն ու լուծումները կան ծրագրում: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ասել է, որ «Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող փաստաթղթում նախատեսված են լայնամասշտաբ բարեփոխումներ»: Ծրագրի հիմքում Հանրապետության նախագահի ուղերձն է, նաև կոալիցիոն հուշագրի սկզբունքները: Կառավարությունը փաստաթուղթն ուղարկել է Ազգային ժողով: Օրենսդիրը այն կքննարկի արտահերթ, ըստ ամենայնի՝ հունիսի 21-ին: