Նրանք ներկայացնում են նախագահ Մակրոնի գլխավորած «Առաջ, հանրապետություն» շարժումը, որը, ընտրության երկրորդ փուլի արդյունքներով, խորհրդարանի ստորին պալատում մեծամասնություն է կազմելու:
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են երեք հայ պատգամավորներ: Նրանք ներկայացնում են նախագահ Մակրոնի գլխավորած «Առաջ, հանրապետություն» շարժումը, որը, ընտրության երկրորդ փուլի արդյունքներով, խորհրդարանի ստորին պալատում մեծամասնություն է կազմելու: Ի դեպ, Ֆրանսիայի օրենսդիրում ռեկորդային թվով կին պատգամավորներ կլինեն՝ 223 հոգի: Սա կազմում է օրենսդիրների 38 տոկոսը։