Առաջիկայում եռանախագահները տարածաշրջանային այցի արդյունքներով հայտարարություն կտարածեն՝ գնահատելով խնդրի կարգավորման գործընթացի այս փուլը:
«Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը չպետք է լինի ի վնաս Արցախի բնակչության ապագայի»,-հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Լրագրողների հետ հանդիպմանը նա նշել է՝ միջնորդ երկիրը ամեն ինչ անում է, որ հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում գտնվի: Առաջիկայում եռանախագահները տարածաշրջանային այցի արդյունքներով հայտարարություն կտարածեն՝ գնահատելով խնդրի կարգավորման գործընթացի այս փուլը:
«Կա խնդրի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում: Դա ենթադրում է կողմերի դիրքորոշումների մոտեցում ՝ անկախ նրանից, թե երբեմն որքան տրամագծորեն հակառակ դրանք կարող են լինել: Միջազգային, դիվանագիտական աշխատանքի պրակտիկան է գտնել լուծման ուղիներ՝ չկարգավորված խնդիրների համար»,- նշել է Զախարովան: