Հրաչյան 160 կիլոգրամանոց ծանրաձողով կքանստել է 50 անգամ՝ 2րոպեում:
Գինեսի ութակի ռեկորդակիր Հրաչյա Առաքելյանը գերազանցել է ծանրաձողով կքանստելու իր նախորդ ռեկորդը: Նախկին ծանրամարտիկը 55 վայրկյանում 140 կիլոգրամանոց ծանրաձողով կքանստել է 40 անգամ, մինչդեռ ռեկորդի համար մեկ րոպեում 34-ն էլ բավարար էր: Մեկ այլ վարժությամբ, Հրաչյան 160 կիլոգրամանոց ծանրաձողով կքանստել է 50 անգամ՝ 2րոպեում: Նշենք, որ 160 կիլոգրամ քաշում ռեկորդակիր է համարվում 37 կքանիստը՝ երեք րոպեում: