15 ժամ, 40 րոպեում ֆիրմային «Արմենիա» գնացքը ուղևորներին կհասցնի Սև ծովի հանգստավայրեր:
Ամառային հանգստի սեզոնը բացված է: Հունիսի 15-ին Երևանից առաջին գնացքն է մեկնել Բաթումի: 15 ժամ, 40 րոպեում ֆիրմային «Արմենիա» գնացքը ուղևորներին կհասցնի Սև ծովի հանգստավայրեր: Հարավկովկասյան երկաթուղին խոստանում է մատչելի գներ, բարձր հարմարավետությամբ կուպեներ, անվճար «Wi-Fi» կապ: