Հուլիսի 20-ից 29-ը Երևանում սպասվող՝ 4 տարին մեկ անցկացվող խաղերի մասնակիցներին արտոնությունը Հայաստանի կառավարությունից է:
Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ համահայկական մարզախաղերի մասնակիցները մեր երկիր կմտնեն առանց մուտքի վիզայի: Հուլիսի 20-ից 29-ը Երևանում սպասվող՝ 4 տարին մեկ անցկացվող խաղերի մասնակիցներին արտոնությունը Հայաստանի կառավարությունից է: Այս տարի շուրջ 900 երիտասարդ է մասնակցելու՝ 3 տասնյակ երկրից: Ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի՝ Հրանուշ Հակոբյանի հետ, գերատեսչությունների աշխատակիցները քննարկել են մարզախաղերի կազմակերպչական հարցերը: