Հունիսի 12-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է կայացրել, որով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը։
Հունիսի 12-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է կայացրել, որով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը։
Մարկ Գրիգորյանը 1980 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանը՝ աշխատանքի է անցել Երեւանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում (ԵրԱԿՀԳՀԻ)։
1989 թվականին ԽՍՀՄ ԳԱԱ (այժմ՝ ՌԳԱ) Վ․ Վինոգրադովի անվան ռուսաց լեզվի ինստիտուտում պաշտպանել է ատենախոսություն «Ռուսաց լեզու» մասնագիտությամբ։
Դասավանդել է Երևանի Պուշկինի անվան դպրոցում և Երևանի բուհերում (ԵՊՀ և «Անանիա Շիրակացի» համալսարան)։
Լրագրությամբ զբաղվել է 1993 թվականից: Եղել է «Սվոբոդա» թերթի խմբագրի տեղակալ։ 1995-1996 թվականներին աշխատել է AIM (Armenian International Magazine) ամսագրում։
Համագործակցել է Հայաստանի և արտերկրի բազմաթիվ հրատարակությունների հետ։ 16 գրքերի, բազմաթիվ գիտական եւ լրագրողական հոդվածների հեղինակ է։ Երևանում Կովկասի ինստիտուտի հիմնադիրներից մեկն է։
Աշխատել է Լոնդոնում, BBC ռուսական ծառայության «Վաղ ժամ» ծրագրում։ Մինչ 2011 թվականի մարտի 11-ը Սեւա Նովգորոդցեւի հետ վարել է «Բիբիսևա» ծրագիրը»:
2003 թվականին ստացել է Hellman/Hammett, լրագրողական ամենամյա մրցանակը, որը տրվում է ի նշան «խիզախության ճանաչման ընդդեմ քաղաքական հետապնդումների»։
Դասավանդում է Երևանի պետական համալսարանում։