«Երևանը շատ խնդիրների լուծման կարիք ունի»,- շնորհավորելով Տարոն Մարգարյանին՝ շեշտել է նախագահ Սերժ Սարգսյանն ու հիշեցրել՝ օրն էլ ավելի խորհրդանշական է դարձնում այն, որ քաղաքապետը երդվում է հոր՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը:
Երևանի ավագանու հատուկ նիստում նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիսավոր երդվել է՝ ազնվորեն ու բարեխղճորեն կատարել քաղաքապետի պարտականությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը: «Երևանը շատ խնդիրների լուծման կարիք ունի»,- շնորհավորելով Տարոն Մարգարյանին՝ շեշտել է նախագահ Սերժ Սարգսյանն ու հիշեցրել՝ օրն էլ ավելի խորհրդանշական է դարձնում այն, որ քաղաքապետը երդվում է հոր՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը: