Պաշտոնական պատճառ դեռ հայտնի չէ, սակայն տարբեր աղբյուրներ նշում են, որ նվագախումբը դուրս չի եկել բեմ՝ այդ կերպ բողոքելով թատրոնում կատարվող կրճատումներից:
Աննախադեպ իրադարձություն Հայաստանի օպերային թատրոնի պատմության մեջ: Երեկ տապալվել է «Գայանե» բալետի ներկայացումը: Պաշտոնական պատճառ դեռ հայտնի չէ, սակայն տարբեր աղբյուրներ նշում են, որ նվագախումբը դուրս չի եկել բեմ՝ այդ կերպ բողոքելով թատրոնում կատարվող կրճատումներից: Կես ժամ լեփ-լեցուն դահլիճին սպասեցնելուց հետո հայտարարվել է, որ տեխնիկական պատճառներով ներկայացումը չի կայանա: