Ադրբեջանն կեղծ հաղորդագրությանը նաև անհաջող բեմադրված տեսագրություն է կցել:
Պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի տարածած հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իբր ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ: Ադրբեջանն այս կեղծ հաղորդագրությանը նաև անհաջող բեմադրված տեսագրություն է կցել: Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ սա տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիքն է:
Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն: