13-ամյա Անահիտն առաջին հորիզոնականը կիսել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովայի հետ:
«Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Ադամյանը հաղթել է «Մանկական նոր ալիք» մրցույթում: 13-ամյա Անահիտն առաջին հորիզոնականը կիսել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովայի հետ:
Մրցույթին ընդհանուր առմամբ ելույթ են ունեցել 11 երկրների 13 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Գերմանիայի, Իսրայելի, Լատվիայի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Ղազախստանի և Աբխազիայի:
Մրցանակային հորիզոնականները դասավորվել են հետևյալ հերթականությամբ.
1-ին հորիզոնական՝ Անահիտ Ադամյան (Հայաստան) ու Արինա Պետրովա (Ռուսաստան), 2-րդ հորիզոնական՝ Կուպեր Տալին (Իսրայել), 3-րդ հորիզոնական՝ Եվգենի Բոյցով (Ռուսաստան):
Ղրիմում տեղի ունեցած «Մանկական նոր ալիք» մրցույթի ժյուրիի նախագահն Է պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, ում երաժշտության ակադեմիայի սանն է 13-ամյա Անահիտ Ադամյանը:
Հիշեցնենք նաև, որ 2016 թ-ին Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթին Անահիտ Ադամյանը և Մերի Վարդանյանը զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը: