ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը նշում է 80-ամյակը:
ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը նշում է 80-ամյակը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նրան, մաղթել նոր ստեղծագործական ձեռքբերումներ:
«Քաղաքացու և մտավորականի, սիրված և գնահատված արվեստագետի բարձր առաքելությամբ Դուք շարունակում եք արարել, լույս ու լավատեսություն պարգևել հանդիսատեսին՝ քարոզելով բարության և մարդասիրության անանց արժեքները»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: