Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 5-6 բալ:
Առավոտյան՝ 10:15-ին, հայկական սեյսմոլոգիական ցանցում գրանցվել է օջախի 12 կմ խորությամբ, 4,4 մագնիտուդով երկրաշարժ՝ ադրբեջանական Մինգեչաուր քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում՝ 3 բալ ուժգնությամբ: