Քաղաքապետարանը նախատեսել է միջոցառումների շարք, որոնք մեկնարկել են առավոտյան և կավարտվեն ուշ երեկոյան՝ գունեղ հրավառությամբ:
Տոնական օրվա առթիվ կազմակերպվում են բազմապիսի միջոցառումներ մայրաքաղաքում և հանրապետության տարբեր շրջաններում: Քաղաքապետարանը նախատեսել է միջոցառումների շարք, որոնք մեկնարկել են առավոտյան և կավարտվեն ուշ երեկոյան՝ գունեղ հրավառությամբ: Ազատության հրապարակում մինչև երեկոյան 5-ը մանկական համերգային զվարճալի ծրագիր է սպասվում, նաև կավճանկարչություն: Հետո կնկարեն Երևանի արվեստի դպրոցի սաները: Մինչև ժամը 23:00-ը մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն կլինի: Տոնական համերգներ, հետաքրքիր մրցույթներ են սպասվում Երևանի կենդանաբանական այգում, Մանկական զբոսայգում եւ Երազ այգում: «Հաղթանակ» զբոսայգում զվարճախաղերն անվճար կլինեն: