«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գրանցված 1000 հիվանդները առաջին ամսվա բուժման համար կստանան մեկ սրվակ:
Հեպատիտ C-ով հիվանդներն անվճար կստանան երկար սպասված հակավիրուսային «Սովալդի» դեղամիջոցը: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գրանցված 1000 հիվանդները առաջին ամսվա բուժման համար կստանան մեկ սրվակ: Բուժման արդյունքով պայմանավորված, հիվանդներին կտրամադրվի նաև «Սովալդիի» երկրորդ և երրորդ խմբաքանակը: Ըստ մասնագետների, փորձը ցույց է տվել, որ թանկարժեք հակավիրուսային դեղամիջոցը երկրորդ սրվակից էլ է դրական արդյունք տալիս: