Հունիսին հանրապետությունում օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում:
Հունիսին ՀՀ-ում, օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում: Հուլիսին և օգոստոսին ջերմաստիճանը նորմայից բավական բարձր է լինելու՝ արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման հաշվին: Առանձին օրերին հնարավոր է մինչև +42 աստիճան տաքություն: