Միջերկրական ծովում գտնվող «Ծովակալ Էսեն» ռազմանավից և «Կրասնոդար» սուզանավից արձակվել է չորս թևավոր հրթիռ:
Ռուսական նավերը հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին սիրիական Պալմիրայի շրջանում: Միջերկրական ծովում գտնվող «Ծովակալ Էսեն» ռազմանավից և «Կրասնոդար» սուզանավից արձակվել է չորս թևավոր հրթիռ: Թիրախները եղել են ահաբեկիչների ծանր տեխնիկան և կենդանի ուժի կուտակումների վայրերը: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, բոլոր նշանակետերը ոչնչացվել են: Հրթիռների արձակման մասին Միացյալ Նահանգների, Թուրքիայի և Իսրայելի հրամանատարությունները նախապես տեղեկացվել էին: