Հայկական ընկերությունը, ռուսական ալիքի պատվերով, ստեղծել է 2 մուլտֆիլմ:
Հայ անիմատորները շարունակում են գրավել միջազգային շուկաները: Ռուսաստանի մանկական հեռուստաալիքներից մեկի պատվերով՝ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող Սկայլայն ստուդիայի ստեղծած «Գոշա Կապույտ Տրակտորը» մուլտֆիլմը կարճ ժամանակում յութուբում հավաքել է մոտ 21 միլիոն դիտում։ Հայկական ընկերությունը, ռուսական ալիքի պատվերով, ստեղծել է 2 մուլտֆիլմ: Ստուդիայի տնօրեն Գուրգեն Պարոնյանն ասել է, որ ֆիլմի ստեղծմանը ձեռնամուխ են եղել մեծ ոգևորությամբ, որը բազմապատկվել է դիտումների քանակի շնորհիվ: