Քաղաքապետարանը հունիսմեկյան միջոցառումների շարք է նախատեսում:
Քաղաքապետարանը հունիսմեկյան միջոցառումների շարք է նախատեսում, որ կմեկնարկի առավոտյան և կավարտվի ուշ երեկոյան՝ գունեղ հրավառությամբ: Ազատության հրապարակում՝ առավոտյան 11-ից մինչև երեկոյան 5-ը, մանկական համերգային զվարճալի ծրագիր է սպասվում և կավճանկարչություն: Հետո կնկարեն Երևանի արվեստի դպրոցի սաները: Մինչև ժամը 23-ը մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն կլինի: Տոնական համերգներ, հետաքրքիր մրցույթներ են սպասվում Երևանի կենդանաբանական այգում, Մանկական զբոսայգում և Երազ այգում: