Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդին այլևս Փյունիկ ակումբի սեփականատերը չէ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդին այլևս Փյունիկ ակումբի սեփականատերը չէ: Ակումբը անվճար փոխանցել է ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Սողոմոնյանին: Հայրապետյանը նաև անդրադարձել է ֆուտբոլասերներին հուզող սպորտային քաղաքացիության խնդրին: Ֆեդերացիան քայլեր է ձեռնարկում, որպեսզի հայազգի դարպասապահ, ռուսաստանաբնակ Դավիթ Յուրչենկոն հանդես գա Հայաստանի ազգային հավաքականում: