Հեռու չէ այն օրը, երբ արեգակնային համակարգից դուրս որևէ մոլորակում կյանք կհայտնաբերվի. այս կարծիքին է շվեյցարացի աշխարհահռչակ գիտնականը:
Հեռու չէ այն օրը, երբ արեգակնային համակարգից դուրս որևէ մոլորակում կյանք կհայտնաբերվի. այս կարծիքին է շվեյցարացի աշխարհահռչակ գիտնական, 22 տարի առաջ արտաարեգակնային առաջին մոլորակը հայտնաբերած Միշել Մայորը: Այսօր աստղագետների բազմահազարանոց բանակին հաջողվել է այդպիսի ավելի քան 3600 էկզոմոլորակ հայտնաբերել: Դրանցից 51-ում հնարավոր է լինեն կյանքի համար բարենպաստ պայմաններ: