Շուրջ 60 միջոցառում 3 ամսում Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ տարբեր նախասիրությունների և տարիքի մարդկանց համար:
Երեխաների միջազգային օրվա հետ արդեն 5-րդ անգամ «Երևանյան ամառ» մարզամշակութային ծրագիրը կմեկնարկի: Շուրջ 60 միջոցառում 3 ամսում Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ տարբեր նախասիրությունների և տարիքի մարդկանց համար: Հեծանվային կայանատեղիի բացում, մարզական խաղեր, երաժշտական փառատոններ: Առաջին անգամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար սպարտակիադա կկազմակերպվի: Ավելացել են նաև երևանյան ռոքի փառատոնն ու ընտանի կենդանիների ցուցադրական մրցույթը: Բոլոր միջոցառումներին մասնակցությունն անվճար է: Քաղաքապետարանը փորձում է հետաքրքիր, արդյունավետ և ուսուցողական դարձնել երևանցիների, Երևան ժամանած հյուրերի և զբոսաշրջիկների հանգիստը: Ուսումնասիրել են 4 տարվա արդյունքները՝ զբոսաշրջիկների թիվն աճել է: «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի համար այս տարի նախատեսել են շուրջ 24 մլն դրամ: