«Հայ-կիպրական բարեկամությունը, ընդհանուր շահերն ու մարտահրավերները կարևոր նախադրյալներ են հարաբերությունների խորացման համար»,- ասել է Կիպրոսի պաշտպանության նախարարը:
Վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի Պաշտպանության նախարարը Կիպրոսում է, որտեղ հանդիպել է պաշտոնակցի՝ Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ: Պայմանավորվել են ռազմակրթական և կադրերի վերապատրաստման ուղղություններով ակտիվացնել շփումները, ստորագրել են փաստաթղթեր՝ համագործակցության մասին։