Ուղիղ 10 տարի առաջ Արդարադատության նախարարությունից հեռացած Դավիթ Հարությունյանը վերադառնում է:
Ուղիղ 10 տարի առաջ Արդարադատության նախարարությունից հեռացած Դավիթ Հարությունյանը վերադառնում է: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին և շեշտել, որ կառավարության կարևորագույն օղակում անելիքները շատ են. նոր Սահմանադրություն, օրենքների փոփոխության անհրաժեշտություն: Վարչապետը վստահ է, որ նոր նախարարը մեծ պրոֆեսիոնալ է ու նրա գլխավորությամբ հաջողելու են, հատկապես, որ արդարության պակասը հասարակության խնդրահարույց թեմաներից է: