Վահան Մարտիրոսյանը անառակ որդու վերադարձի հնարավորությունն է փայփայում:
2 տարի ադրբեջանցիները հարազատ որդու պես գուրգուրեցին իրենց գիրկը նետված ոմն Վահան Մարտիրոսյանին, որը Հայաստանում հետախուզվում է քրեական հանցանքների համար: Ապահովեցին նրա բնակությունը Ուկրաինայում, դարձրին Ալիևի կայքի հատուկ թղթակից: Վահանն էլ մի քանի հայ տոլերանտի ընկղմեց այսպես կոչված խաղաղության պլատֆորմի տակ: