Նպատակը մեկն է՝ սրբել մոռացության փոշին, քարոզել և հիշեցնել հայ նվիրյալների կյանքն ու գործը, որպեսզի նրանք դառնան նոր սերնդի հերոսն ու մտքի տերը:
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, ԵՊՀ-ն և Սփյուռքի նախարարությունը ընթերցողի սեղանին են դրել հայ մեծանուն գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150 ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի 21 զեկույցների ժողովածուն: Նպատակը մեկն է՝ սրբել մոռացության փոշին, քարոզել և հիշեցնել հայ նվիրյալների կյանքն ու գործը, որպեսզի նրանք դառնան նոր սերնդի հերոսն ու մտքի տերը: