Խորհրդանշական 7 թվի անունով նախագիծը հատուկ փոքրիկների համար դասական երաժշտության նոր ձևաչափ է ստեղծել:
Հունիսի 1-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, դասականը կհնչի մանուկների համար: Խորհրդանշական 7 թվի անունով նախագիծը հատուկ փոքրիկների համար դասական երաժշտության նոր ձևաչափ է ստեղծել: Նախաձեռնությունն իրականություն կդառնա Առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո: