Նուբայի լեռներում շաբաթը յոթ օր ու գրեթե 24 ժամ աշխատող բժիշկ Թոմ Քաթինան դարձավ «Ավրորա» մրցանակի դափնեկիր:
Նուբայի լեռներում շաբաթը յոթ օր ու գրեթե 24 ժամ աշխատող բժիշկ Թոմ Քաթինան դարձավ «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Ընտրող հանձնաժողովի որոշումը հրապարակել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը: Հանդիսությունն ավարտվել է երեկ ուշ երեկոյան, ընթացել բազմաթիվ հուզիչ պահերով: