Միջոցառումը նվիրված է մայիսյան հաղթանակներին ու Առաջին Հանրապետության տոնին:
Մոսկվայի մարզի Ռամենսկոյե քաղաքում, որտեղ հայերը 3-րդն են թվով, կայացել է «Հայաստանի օր Մոսկվայի մարզում» միջոցառումը՝ նվիրված մայիսյան հաղթանակներին ու Առաջին Հանրապետության տոնին: Այն տեղի է ունենում Մոսկվայի մարզի խոշոր և հայահոծ քաղաքներում՝ համայնքային կազմակերպություններ և կիրակնօրյա դպրոցներ հիմնելու ծրագրի շրջանակում: