Հարավկովկասյան երկաթուղիները 2016-ին ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների աճ է արձանագրել:
Հարավկովկասյան երկաթուղիները 2016-ին ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների աճ է արձանագրել: Ընկերության տնօրենն ու «Ռուսական երկաթուղիների» փոխնախագահը Հայաստանի վարչապետին ասել են, որ նախատեսում են մատուցել նաև տրանսպորտալոգիստիկ ծառայություններ, զարգացնել մուլտիմոդալ փոխադրումները, Հայաստանում ձևավորել բեռնափոխադրումների տերմինալ ու ներդրումներ ներգրավել ենթակառուցվածքների լավացման համար: Կարեն Կարապետյանն ասել է՝ Կառավարությունը ծրագրերին կողմ է: