Զբոսաշրջության պետական կոմիտեն կազմակերպել է բաց դռների օր:
Զբոսաշրջության պետական կոմիտեն կազմակերպել է բաց դռների օր. հրավիրել բոլոր նրանց, ովքեր ամսվա ընթացքում հարցեր ու առաջարկներ են ունեցել՝ ինչպես Հայաստանը գրավիչ դարձնել զբոսաշրջիկի համար: Հայաստանը բրենդավորվում է մշակույթով, բնությամբ և բնավորությամբ երկիր՝ տուրիստական աշխարհի քարտեզի վրա, որը, սակայն, լավ չեն ճանաչում. Զեյթունցյանը սա է համարում զբոսաշրջության գլխավոր խոչընդոտը: Այսօր ջանքերն ուղղված են, որ հյուրը տուն վերադառնա տպավորված, որովհետև տուրիստը զբոսնող-շրջող գովազդ է: