Աշխատանքին ներգրավված են բոլոր պետական մարմինները՝ իրենց ռեսուրսներով, 130 միավոր տեխնիկա են տրամադրել ճանապարհաշինական ընկերությունները:
Ո՞վ, որտե՞ղ, ինչպե՞ս պետք է աշխատի բոլոր մարզերը ունեն սխեմաներ: Երևանը ևս պատրաստ է վաղվա շաբաթօրյակին՝ այսօր հավաստիացրել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով՝ այդ աշխատանքին ներգրավված են բոլոր պետական մարմինները՝ իրենց ռեսուրսներով, 130 միավոր տեխնիկա են տրամադրել ճանապարհաշինական ընկերությունները. վաղը փորձելու են հանրապետական մասշտաբով բեկում մտցնել՝ մեր երկիրը աղբից մաքրելու և այդ մաքրությունը պահելու կարևոր գործում: