Հայկական բիզնես ֆորումը կայացավ: Ամերիկյան խոշորագույն ընկերությունները հետաքրքված են Հայաստանով, երկրի գործարար ու ներդրումային հնարավորություններով:
Ամերիկյան 500 խոշորագույնների մեջ մտնող կորպորացիաների, գործարար ոլորտի խորհրդատվական ընկերությունների ու ամերիկյան խոշոր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրը: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ կազմակերպված կլոր սեղանը Հարավային Կալիֆորնիայի գործարար դաշտում եղանակ ստեղծող կառույցների հետ կապերին զարկ տալու առաջին քայլն էր: