Վարչապետ Կարապետյանը միացել է Ենոքավանում աշխարհի ամենաերկար զիփլայնը կառուցելու դրամահավաքին:
Վարչապետ Կարապետյանը միացել է Ենոքավանում աշխարհի ամենաերկար զիփլայնը կառուցելու դրամահավաքին: Նա ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է, որ իր ընտանիքի անունից ներդրում կատարելով՝ արդեն ձեռք է բերել ամենաերկար զիփլյանի տոմսեր: Վարչապետը համոզված է, որ այս ռեկորդակիր նախագիծը կնպաստի սահմանամերձ Տավուշի մարզում տուրիզմի զարգացմանն ու մեր երկիրը կդարձնի տարածաշրջանի էքստրեմալ զբոսաշրջության կենտրոն: Նա կոչ է արել բոլորին միանալ նախաձեռնությանը: Ծրագրի հեղինակները համացանցում տարածել էին կտրոնի լուսանկարը, որտեղ երևում է, որ Կարեն Կարապետյանի անունից փոխանցվել է 1000 դոլար: