Տարբեր տվյալներով՝ ցույցերին մասնակցում է 100-ից 150 հազար մարդ, ոստիկանների հետ բախումների ժամանակ 50 մարդ վիրավորվել է:
Բրազիլիայում նախագահ Միշել Թեմերի հրաժարականն ու արտահերթ ընտրություններ պահանջող ցույցերն անվերահսկելի են դառնում: Մայրաքաղաքում ցուցարարները հրկիզել են Ֆինանսների, գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունների շենքերը, ինչը ստիպել է իշխանություններին տարհանել մյուս նախարարությունների աշխատակիցներին: Տարբեր տվյալներով՝ ցույցերին մասնակցում է 100-ից 150 հազար մարդ, ոստիկանների հետ բախումների ժամանակ 50 մարդ վիրավորվել է: Կառավարական շենքերի պաշտպանության համար ոստիկաններին են միացել ռազմական ստորաբաժանումները: