Գաղափարը հետևյալն է՝ մարդն իր բջջային հեռախոսին հատուկ քարտ է ակտիվացնելու, որի միջոցով արդեն, լինի ԴԱՀԿ-ի ծանուցումը ստանալիս, թե բանկում վճարում կատարելիս, այլևս կարիք չի ունենա անձնագիր կամ նույնականացման քարտ ներկայացնել:
Կառավարության այսօրվա նիստը՝ վարչապետը սկսել է սնանկացման կառավարիչներից դժգոհությամբ: «Չվճարված 22 մլրդ դրամ հարկերը գանձելու նպատակով՝ վերջին 2 տարում կազմվել է 2100 վարույթ, որից շատ քիչ դեպքերում է տնտեսվարողը ֆինանսապես առողջացած դուրս եկել», -ասել է Կարեն Կարապետյանն ու հանձնարարել՝ բարեփոխել այդ համակարգը: Օրակարգային հարցերից. գործադիրն այս նիստում հավանություն է տվել «էլեկտրոնային ծառայությունների համար՝ անձին բջջայինով նույնականացնելու» նախագծին: Գաղափարը հետևյալն է՝ մարդն իր բջջային հեռախոսին հատուկ քարտ է ակտիվացնելու, որի միջոցով արդեն, լինի ԴԱՀԿ-ի ծանուցումը ստանալիս, թե բանկում վճարում կատարելիս, այլևս կարիք չի ունենա անձնագիր կամ նույնականացման քարտ ներկայացնել: Էստոնական փորձը, որին անցել են աշխարհի շատ պետություններ՝ Հայաստանում կներդրվի Եվրամիության 3,7 մլն եվրո աջակցությամբ: Կառավարությունն այսօր Գեղարքունիքի մարզպետ է նշանակել Կարեն Բոթոյանին: Նիստի մյուս մանրամասները՝ «Օրակարգ»-ի թողարկումներում: