Մեր երկրում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովան դպրոցի տնօրենին է հանձնել Բուլղարիայի նախագահի շնորհած պետական շքանշանը: Յավորովի թանգարանում և Բրյուսովի անվան հայ-սլավոնական բարեկամության լսարանում ներկայացվել են սլավոնական գրի, Յավորովի և հայերի բարեկամության մասին պատմող դրվագներ, հնչել են հայկական ու բուլղարական երգեր: