Վրաստանի 4 քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը պայթեցնելու ահաբեկչական փորձի համար:
Վրաստանի 4 քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը պայթեցնելու ահաբեկչական փորձի համար: Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է նրանց 12-ից 14 տարվա ազատազրկման: Խմբի մյուս 3 անդամները 2-ից մինչև 7 տարվա ազատազրկման են դատապարտվել: Հանցավոր խումբը ձերբակալվել էր անցյալ տարվա օգոստոսին: Նրանք ծրագրում էին գազատարը պայթեցնել Թբիլիսիից ոչ հեռու՝ Սագուրամո գյուղի տարածքում: