Մայիսի 26-ին ավագ դպրոցներում կհնչի Վերջին զանգը: Ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից, ծնողներին հորդորում ոչ մի դեպքում անչափահասներին մեքենայի ղեկը չհանձնել:
Մայիսի 26-ին ավագ դպրոցներում կհնչի Վերջին զանգը: Ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից, ծնողներին հորդորում ոչ մի դեպքում անչափահասներին մեքենայի ղեկը չհանձնել: Տոնական օրն առավոտից Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու դպրոցների մոտ, հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում: