Նորածնի դին մի քանի օր առաջ գտել էին Հրազդանում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային պարկով փաթաթված:
Նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մոր դեմ։ Նորածնի դին մի քանի օր առաջ գտել էին Հրազդանում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային պարկով փաթաթված: Քննությամբ պարզվել է նորածնի մոր ինքնությունը, որը Հրազդան քաղաքի բնակչուհի է, երկու անչափահաս երեխաների մայր։ Ձեռք բերված փաստական տվյալներով՝ փոքրիկը ծնվել է մայիսի 11-ին՝ տանը, ինչից հետո մայրը նորածնին թողել է լոգարանում՝ առանց խնամքի և կերակրելու: Նշեմ, որ օրենքով մոր կողմից նորածին երեխայի սպանության համար սահմանված է ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: